Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էրդողանի կուսակցությունը կորցնում է դիրքերը տեղական ընտրություններում

Էրդողանի կուսակցությունը կորցնում է դիրքերը տեղական ընտրություններում
01.04.2019 | 14:43

Էքզիտ պոլերը ցույց են տալիս, որ մունիցիպալ ընտրություններում, որ դիտարկվում են նախագահի նկատմամբ վստահության հանրաքվե, մայրաքաղաքում հաղթում է ընդդիմությունը: Ընտրություններին մասնակցել են միլիոնավոր մարդիկ: Տեղեկությունների համաձայն` գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Մանսուր Յավասը հաղթել է Անկարայում: ԵՎ ՀԺԿ-ն, և ԱԶԿ-ն հայտարարում են, որ հաղթել են Ստամբուլում: Ընդդիմությունը հայտարարում է, որ հաղթել է Թուրքիայի երրորդ մեծ քաղաքում` Իզմիրում: Ձայների հաշվարկը դեռ ավարտված չէ: 57 միլիոն քաղաքացիներ գրանցվել են` քվեարկելու քաղաքապետերի ու տեղական խորհուրդների պատգամավորներին ընտրելու համար: Ընտրությունները տնտեսական անկման ֆոնին են անցնում: Տնտեսությունը ռեցեսիայի մեջ է, ինֆլյացիան հասել է 20%-ի: Էրդողանը հայտարարում է, որ եթե երկրում կան խնդիրներ, ինքն ու իր կուսակցությունը պարտավոր են լուծել:

Էրդողանը հայտարարեց, որ այդ ընտրությունները վճռորոշ են երկրի ու իր կուսակցության` ԱԶԿ-ի համար, որ 16 տարի իշխում է: Կիրակի օրվա մունիցիպալ ընտրություններն առաջինն էին` Էրդողանի անցած տարվա նախագահական ընտրություններում գործադիր մեծ իրավասություններ ստանալուց հետո:


Ընտրություններն անցել են բռնության բռնկումներով: Տասնյակ մարդիկ վիրավորվել են բախումներում ամբողջ Թուրքիայի տարածքում: Երկու ընտրող գնդակահարվել է Մալաթիայում: Երբ մի տղամարդ որոշել է բաց քվեարկել, ծեծկռտուք է սկսվել: Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամենապոպուլյար ու ամենահակասական նախագահն է ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ: Հաշվի առնելով տնտեսության վիճակը տարադրամային ճգնաժամից հետո, գործազրկության և ինֆլյացիայի աճը, որոշ ընտրողներ, կարծես, պատրաստ են պատժել նրան ու ԱԶԿ-ին: ԱԶԿ-ն կարող է կորցնել առանցքային քաղաքները, որտեղ ընդդիմադիր կուսակցություններն անսպասելի միավորվել են` դա հազդադեպ է լինում քաղաքականապես բևեռացված երկրում: Անկարայում քաղաքապետի պաշտոնի համար կոշտ պայքար է ծավալվել ՀԺԿ թեկնածու Մանսուր Յավասի ու ԱԶԿ-ի թեկնածու Մեհմեդ Օժասեկիի միջև: «Իրականում ես չէի պատրաստվում այսօր ընտրել,-Ռեյտերին ասել է ընտրողներից մեկը մայրաքաղաքում,-բայց երբ տեսա` որքան երերուն են ԱԶԿ-ի դիրքերը, մտածեցի, որ ժամանակն է նրանց հարվածելու»: «Բոլորն են դժգոհ, բոլորի համար է դժվար»` հավելել է մեկ այլ ընտրող:


ԱԶԿ-ն բոլոր ընտրություններում հաղթում էր 2002-ին իշխանության գալուց հետո, վերլուծաբանները նշում են, որ առաջին անգամ կուսակցությունը վստահ չէ իր հաջողությանը: Քննադատները գտնում են, որ ստեղծված պայմաններում, երբ ԶԼՄ-ների մեծ մասը կամ կառավարամետ են, կամ վերահսկվում են Էրդողանի կողմից, ընդդիմադիր կուսակցությունները իրենց ընտրարշավն անցկացրել են դժվար վիճակում: Ընդդիմադիր քրդամետ ՀԺԿ-ն հայտարարել է, որ այս ընտրությունները արդար չեն և հրաժարվել թեկնածուներ առաջադրել մի քանի քաղաքներում: ՀԺԿ-ի որոշ ղեկավարներ բանտերում են` ահաբեկչության մեղադրանքով, որ չեն ընդունում:
ВВС


Հ.Գ. Թուրքիայի մունիցիպալ ընտրությունների արդյունքները դեռ վերջնական չեն: ԱԶԿ-ի ընտրարշավը վարել է անձամբ Էրդողանը` ընտրությունների կարևորությունից ելնելով, և եթե ԱԶԿ-ն պարտվում է գլխավոր քաղաքներում, ստացվում է` պարտվում է անձամբ նախագահը: Ու դա տրամաբանական պարտություն է` հաշվի առնելով տնտեսական վիճակը, քաղաքական բռնաճնշումները ու մթնոլորտը երկրում: Թվում էր` նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Էրդողանն ու ԱԶԿ-ն ևս մեկ տասնամյակ ապահովելու են իրենց վերարտադրությունը, բայց ժամանակներն արագ են փոխվում ու փոխում են հաղթողներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ